Հիմարների համար կերակուր է, լցրել են դեմներն, ասել են՝ կերեք․․․Վարդան Հակոբյան
Հիմարների համար կերակուր է, լցրել են դեմներն, ասել են՝ կերեք․․․Վարդան Հակոբյան
Ստորև՝ ևս 2 անդրադարձ Փաշինյանի վերջին հարցազրույցում հնչած մտքերին։
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյան Նիկոլն ասում է, թե Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն։ Փաստորեն Նիկոլի համար թուրքական վիլայեթ դառնալու հեռանկարը աշխարհի կենտրոնին հավասար տեղ է»։
***
ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը նախորդ օրը Հ1-ին տրված հարցազրույցում Հայ առաքելական եկեղեցին համեմատել է ծայրահեղ իսլամի հետ: Սա կարող է ունենալ երկու պատճառ.
1. Փաշինյանը չգիտի թե ինչ են Հայ առաքելական եկեղեցին և ծայրահեղ իսլամիզմը:
2. Փաշինյանը միտումնավոր վարկաբեկում է Հայ առաքելական եկեղեցու` որպես ազգային և հոգևոր կառույցի համբավը ամբողջ աշխարհում` անելով անընդունելի, բայց սուր ըմբռնելի համեմատություն:
Քանի որ ես հակված եմ 2-րդ տարբերակին, հետևաբար շուտով տեսնելու ենք, որ Ղարաբաղի 1-ին և 2-րդ պատերազմներում հայորդիների կողքին զենքով կռիվ տած հոգևորականները (հետմահու և իրենց կենդանության օրոք) հայտարարվելու են որպես ծայրահեղ հայ առաքելական ահաբեկիչներ:
Ուզում եմ հիշեցնել, որ մեր եկեղեցին ծայրահեղ, նացիոնալ և ռևանշիստական է հայտարարվել Ադրբեջանի կողմից: Եվ այս իմաստով Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն հաստատ գոհ կմնա Փաշինյանից իր նարատիվները համայն հայոց մակարդակով հաստատելու համար»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet