galatv.am-ը գրում է, որ կայքի ունեցած տեղեկություններով, հրդեհ է բռնկվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ԳԱԼԱ-ի աղբյուրների փոխանցմամբ, հրդեհը առաջացել է երկրորդ հարկում գտնվող դիմահարդարման սրահում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:
Մարդկանց տարհանել են համալիրից: Դեպքի վայրում են գտնվում ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ուսանողների միջազգային օրվա առթիվ կազմակերպվել էր տոնական համերգ: ԳԱԼԱ-ի ունեցած տեղեկություններով, համերգի կազմակերպիչը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է եղել՝ Կարեն Ավագյանի գլխավորությամբ: Ուսանողների միջազգային տոնի առթիվ կազմակերպված համերգին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Կարեն Ավագյանի կազմակերպած համերգները մեղմ ասած տխուր ավարտ են ունենում. օրինակ` մեթան գազով լիցքավորված փուչիկների հայտնի պատմությունը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում