▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ վարչապետի անձնական բանակը լիազորված կլինի անմիջապես զենք կիրառելու»․ Ալեն Ղևոնդյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ ՆԳՆ նախարար աղջիկը ասում է, որ ՀՀ-ում ներդրվելու են ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտներ, որով կառաջնորդվի ոստիկանությունը, ասեմ ձեզ, թե դա որն է լինելու.

դա Ազգային գվարդիային կոշտ՝ այդ թվում մահաբեր ելքով ուժի կիրառման լիազորություններ տրամադրում/ընդլայնումն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ՀՀ վարչապետի անձնական բանակ կոչվածը:

Գվարդիայի ձևավորման հարցում տարիներ շարունակ ՀՀ-ն բոլոր փուլերում համագործակցում է ԱՄՆ-ի հետ:

Որպեսզի ավելի պարզ լինի ասածս, ուժի կիրառման նորմատիվի փոփոխությունը մոտավորապես սա է լինելու. եթե ոստիկանը/գվարդիականը ինչ-որ դեպքում (կենցաղից մինչև քաղաքկան միտինգ), այդ թվում՝ բողոքի ակցիաների, քաղաքացիական ակցիաների կամ, ասենք, միտինգի ժամանակ քաղաքացուն մեկ անգամ որևէ պահանջ է ներկայացնում, ու եթե քաղաքացին որևէ պատճառով դա միանգամից չի կատարում, գվարդիականը լիազորված է անմիջապես զենք կիրառել:

Սա նաև ամերիկյան ստանդարտ է:

Սրանով ՀՀ-ն դառնալու է լիարժեք ոստիկանական պետություն, ինչին ՀՀ գործող վարչապետը տարիներ շարունակ գնում է, երբ հասկացավ, որ որևէ մեկը արտաքին խաղացողներից իրենց անձնական անվտանգության երաշխիքներ չի տրամադրելու:

Ի դեպ, Ազգային գվարդիան լիարժեք գործարկվելու է 2025-ի սեպտեմբերից:

Ավելին՝ ընտրական օրենսգրքի՝ իշխանության կողմից առաջարկվող փոփոխությունները եթե ընդունվեն, իսկ ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ դրանք չեն ընդունվի, ՀՀ-ում գործնականում հնարավոր չի լինի իշխանություն փոխել:

Հիշեք, մարդը, ով գիտի, որ ինքը պետական դավաճան է, օտարերկրյա գործակալ ու սպասարկու, ինքը ամեն բան անելու է, որ ցմահ իշխանության լինի. դա շատ տրամաբանական է ու ակնհայտ:

Այն, ինչ պետք է աներ չիշխանությունը խնդիրը լուծելու համար տարիներ առաջ, ու ի դեպ, կարող էր, նա այլևս չի կարողանալու անել. սա էլ լավ արդարացման պատճառ է դառնալու: ՀՀ-ում ընտրություններով գործնականում հնարավոր չէ իշխանություն փոխել, և դա շատ ակնհայտ իրողություն է:

Ի դեպ, մի բան էլ ու վերջ. ՀՀ գործող իշխանությունները նպատակ ունեն, որ ՀՀ-ից ահռելի արտագաղթ լինի, որպեսզի հեշտ կարողանան երկիրը իրենց տակ պահեն, սպասվող ադրբեջանցիների հոսքերի ժամանակ դիմադրությունը սուր չլինի: Քիչ մարդ - քիչ խնդիրներ:

Հենց այդ պատճառով են նաև կյանքի պայմանների նման վիճակ, ինստիտուցիոնալ քաոս ապահովում՝ մի մասը նաև օտար պետությունների անմիջական պահանջով:

Ասեմ, որ օտարերկրյա կազմակերպությունների հետազոտություններով՝ հայ հանրույթի դիմադրության շեմը աննկարագրելի իջել է, և դրա մասով ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ ոչ իշխանական ճամբարում իրենց համար անհրաժեշտ վիճակ ապահովելու համար:

ՀՀ-ի մասով կա որոշում, և այն հենց հիմա իրականացվում է, սակայն միանշանակ կա նաև հնարավորություն իրավիճակը փոխելու: Եվ դա որևէ կերպ կապ չունի ձեզ հայտնի ուժերից որևէ մեկի հետ:

Եվրասիական տարածաշրջանում և Հվ.Կովկասում անձնական հարաբերություններն ու վստահությունը շատ ավելի կարևոր են ցանկացած պայմանագրերից:

ՀՀ-ում սա իբր չհասկացան:

Այ էսպիսի բաներ: Ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее