|
Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշման ներքո, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է РИА Новости-ն։ «Ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշում։ Մի կողմից՝ դա այն է, ինչ ակնհայտորեն իրականացվում էր Հայաստանի իշխանությունների կողմից որպես քաղաքական հայեցակարգ։ Եվ Արևմուտքի միջամտությունը նույնպես, իմ կարծիքով, աննախադեպ էր այս տարածաշրջանի համար՝ ընտրական գործընթացների համատեքստում»,- ասել է նա ռադիո Sputnik-ի եթերում՝ մեկնաբանելով Հայաստանում անցկացված ընտրությունները։ *** |
|
Հայ ժողովրդի շրջանում ակնհայտ է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պահանջը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է РИА Новости-ն։ «Ակնհայտ է հայ հասարակության լայն պահանջը ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների առաջանցիկ զարգացման, եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի հետագա մասնակցության վերաբերյալ, որոնք իրական, շոշափելի օգուտներ են բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներով կերակրում»,- ասել է Զախարովան՝ ռադիո Sputnik-ի եթերում: |
«ՀՀ-ում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների ներքո»․ Զախարովա
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


