Shamshyan.com-ը գրել է, որ այսօր հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոց վարչական շրջանում գործող <Սպիտակ > մարզա-առողջարանային համալիրում, որը գտնվում է Հալաբյան փողոցում անց էր կացվում ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջնությունը սկյսվել է ժամը 17:00-ին և միմյանց հետ մրցում էին Տիտան և Սպիտակ թիմերը: 3-րդ խաղակեսի ժամանակ Տիտան թիմի ներկայացուցիչ ներկայացած Գագիկ Հովհաննիսյանը հայհոյանքներ տալով հարձակվել միջազգային կարգի մրցավար, մրցումների գլխավոր մրցավար 58-ամյա Ռուբեն Եսայանի վրա և սկսել հարվածել նրան:
Հարվածների արդյունքում գլխավոր մրցավար Ռ Եսայանի քթից սկսել է արյուն հոսել, և վատացել է նրա ինքնազգացողությունը, ինչի համար ահազանգով, կարճ ժամանակում ժամանել են շտապօգնության 1-03 ծառայության թիվ 24 բրիգադը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին, որ գլխավոր մրցավարին ծեծի ենթարկած Գ. Հովհաննիսյանը ներկայանում էր իբրև ՀՀ նախագահի անվտանգության աշխատակից:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում