▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ի վերաբերյալ երազները, այդ թվում` միջանցքի մասին, իրականություն չեն դառնա». Իրանի դեսպան

««Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ»։ Այդ մասին այսօր ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում` այսպես կոչված «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա»,-ասել է նա։
ՀՀ-ում Իրանի դեսպանը ևս մեկ անգամ հաստատել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը իրենց համար «կարմիր գիծ» է։

Դիտեք նաև՝

***

«Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ»,-այս մասին «Սպուտնիկ Արմենի»-ի հաղորդմամբ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ նշելով, որ իրենք կողմ են, որպեսզի ցանկացած վերահսկողություն լինի ՀՀ կողմից։ Ն նաև նշեց, որ մասնավոր ընկերության մասին խոսքը, ըստ իր տեղեկությունների, անվտանգության ապահովման մասին չէ։
«Խոսքն այն մասին է, որ որևէ առևտրային ընկերության ներկայացուցիչ իր բեռը փոխադրելիս կարող է ներկա լինել այդ ճանապարհին»,-ասել է նա։
Իր տեղեկություններով` ճանապարհի անվտանգությունն ու վերհասկողությունը լինելու է ՀՀ կառավարության կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее