▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ Արդարադատության նախարարության բաժնի պետի ոսկյա զարդերը գնորդը տարել է եւ չի վճարել

ՀՀ Արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետի List.am կայքում տեղադրված հայտարարությունը նրա գլխին պատուհաս է դարձել։ shamshyan.com-ի տեղեկություններով բաժնի պետի  վաճառքի հանված ոսկյա զարդերը գնորդը վերցրել է եւ առանց վճարելու հեռացել։

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ Արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Տիգրան Փանոսյանը ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ իր սեփական ոսկյա զարդերը վաճառելու մասին List.am կայքում հայտարարություն է տեղադրել, ինչից հետո Կարեն անվամբ ներկայացած անձը զանգահարել է իրեն և զրույցի ընթացքում եկել են փոխհամաձայնության, որից հետո Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 25/5 հասցեի մոտ Կարենի պահանջով ոսկյա զարդերը փոխանցել է Յանդեքս տաքսի ծառայության վարորդին: Վերջինս էլ իր հերթին ոսկյա զարդերը փոխանցել է անհայտ անձի, վերջինս էլ գումարը քիչ հետո վճարելու պատրվակով խաբեությամբ վերցել է ոսկյա զարդերը և հեռացել:

 

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Կարենի անձը պարզելու, նրան և ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ ոստիկանները պարզել են, որ տաքսու վարորդը Երևանի բնակիչ, 43-ամյա Գևորգ Բադալյանն է, իսկ Տ. Փանոսյանը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее