Լրագրողների այն հարցին, թե որքանով է իրատեսական, որ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կունենան միասնական թեկնածու, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանել է, որ մանրամասներին իրենք տեղյակ չեն, չի կարող մեկնաբանել այն, ինչ չի տեսել ու չի լսել:
Բիշարյանը նաև հիշեցրել է, որ ՕԵԿ-ն արդեն հայտարարել է 2013թ. Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությանը սատարելու մասին, և այդպես էլ անելու է: