Հոկտեմբերի 9-ին` ժամը 16:06-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեեկություն:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ մոտ 16 հարկանի կիսակառույց շինության արտաքին շինարարական ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է. վերելակում է եղել 1961 թ. ծնված Հ. Դ.-ը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:
Տուժածի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
mes.am