«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Գյումրիում հերթական դանակահարությունն է եղել: Դանակահարել են 22 ամյա Կարեն Ք.-ին: Տուժածին հարազատները 19:30-ի սահմաններում տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: ՀԺ-ին ԲԿ-ի մամուլի ծառայությւոնից տեղեկացրեցին, որ տուժածի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած վերք: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի մանրամասների բացահայտմամբ զբաղվում է ոստիկանության Գյումրու Մուշի բաժինը:
Հերթական արտակարգ պատահարը Գյումրիում. դանակահարել են 22-ամյա երիտասարդի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet