▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռախոսի լիցքավորման մասին 5 հայտնի միֆեր, որոնք մարդկանց գցում են շփոթության մեջ

Blog.1in.am-ը ձեզ է ներկայացնում 5 տարածված միֆեր՝ ձեր սմարթֆոնների լիցքավորման վերաբերյալ:

Միֆ 1Օգտագործելով «ոչ հարազատ» լիցքավորման սարքը՝ կարելի է վնասել մարտկոցը

Սա ճիշտ չէ, եթե խոսքն օրիգինալ լիցքավորման սարքերի մասին է, այլ ոչ թե կեղծ: Հիմանական բանը, որի մասին պետք է հիշել, դա այն է, որ լիցքավորման սարքը պետք է օրիգինալ լինի, իսկ բրենդը կապ չունի:

Միֆ 2Չի կարելի հեռախոսն օգտագործել լիցքավորման ժամանակ

Եթե ձեր լիցքավորման սարքն օրիգինալ է, ապա դուք հանգիստ կարող եք օգտվել հեռախոսից: Միակ բանը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, դա այն է, որ այդպես հեռախոսն ավելի երկար կլիցքավորվի:

Միֆ 3Երկարատև լիցքավորումը վատ է ազդում մարտկոցի վրա

Մեզանից ո՞վ  չի մոռացել հեռախոսը լիցքավորման դրած և քնել: Արտադրողները վաղուց գտել են այս խնդրի լուծումը, սակայն դրանից այս միֆի կողմանկիցների, տարածողների թիվը չի պակասել: Երբ մեր հեռախոսը լիցքավորվում է 100%-ով, մարտկոցի վերալիցքավորումը դադարում է ավտոմատ կերպով:

Միֆ 4Կարելի է հեռախոսը երբեք չանջատել

Նույնիսկ ամենաժամանակակից և առաջադեմ սմարթֆոնները հանգստանալու կարիգ ունեն: Մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ անջատել հեռախոսը:

Միֆ 5. Մարտկոցը պետք է լիցքավորել այն ժամանակ, երբ այն վերջնականապես կանջատվի

Պետք չէ սպասել հեռախոսի անջատվելուն: Ավելի լավ է միշտ մի քիչ ժամանակով լիցքավորման դնել: Միակ դեպքը, երբ պետք է «լրիվ, խորը լիցքավորում», դա, նոր սմարթֆոն գնելուց հետո, առաջին երեք անգամներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее