Հենրիխ Մխիթարյանը հունվարի քսանմեկին դառնում է 24 տարեկան. նա արդեն իսկ հասցրել է լեգենդ դառնալ: Նրա անունն ու համբավը ոչ միայն Հայաստանի, այլև ԱՊՀ սահմաններից է դուրս եկել: Նրանով հետաքրքրվում են աշխարհի հեղինակավոր ֆուտբոլային ակումբները: Նա ոչ միայն հայ ամենահայտնի ֆուտբոլիստներից, այլև ամենացանկալի տղամարդկանցից մեկն է:
Հենրիխը հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է, ուստի ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրվածությունն ու սերը նրան դեռ մանկուց է փոխանցվել:
Իրացման գոտու տաղավարում Հենրիխ Մխիթարյանի հետ զրուցել է Ալեն Սիմոնյանը:
Asekose.am/TV