▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենց երգում եմ մի քանի սուտի հայրենասեր արթնանում են․ Սոնա Շահգելդյան

«Հայաստանի հզոր ձայներից մեկը՝ երգչուհի Սոնա Շահգելդյանը շատ հաճախ է ինստագրամյան իր էջում կիսվում իր անկեղծ մեկնաբանություններով այս կամ այլ հարցի վերաբերյալ:

Օրերս Սոնան մի քանի հրապարակում էր արել։

Առաջին հրապարարակման մեջ նա հետևյալն էր գրել. 

«Ամեն օր մեծ համերգներ են անում ու ամեն օր մի վատ դեպք է տեղի ունենում, բա դրա մասին ինչու՞ չեք խոսում։ Հենց ես երգում եմ, մի քանի սուտի հայրենասեր արթնանում են»:

Հաջորդ հրապարակմամբ երգչուհին անդրադարձել էր մեր լեգենդներին.

«Իրական լեգենդները մեր սահմանին կանգնած տղերքն են, իսկական հերոս՝ կռված, կարգին, հայրենասեր տղերքը։ Փառք ու պատիվ»»։

ՍթարՆյուզ-ն է գրում ու նշում է, որ  կապ է հաստատել երգչուհու հետ` ճշտելու՝ արդյոք ի՞նչ է պատահել, և ու՞մ կամ ինչին են ուղղված երգչուհու ինստագրամյան գրառումները։

«Սոնան պատասխանեց, որ դա ոչ մեկի չի վերաբերվում և դա ընդամենը իր կարծիքն է։

Մի բան պարզ է` խոսքը վերաբերում է երգչուհուն անտեղի քննադատողներին»,-գրում է սկզբնաղբյուր կայքը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее