«Հեծանիվի եղանակ չի, ես էլ մետրոյով եկա աշխատանքի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով տեսանյութ: Կադրերում նա ներկայացնում է՝ ինչպես է ուղետոմս գնում, զրուցում քաղաքացու հետ, խոսում տրանսպորտային նոր համակարգի մասին: «Անկանխիկով տոմս ձեռք բերելու համակարգը շատ տպավորեց, լավ է, հարմար է: Արձանագրեցի, որ երկրորդ խմբի հաշմանդամը տեղյակ չէր, որ փետրվարի մեկից հետո ինքն անվճար է երթևեկելու, այդ թվում՝ ավտոբուսներով: Հանդիպեցի թոշակառուի, ով չգիտեր, որ ինքը երեսուն տոկոս զեղչ է ունենալու»,- ասել է Փաշինյանը: |
«Հեծանիվի եղանակ չի, ես էլ մետրոյով եկա աշխատանքի». Փաշինյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet