▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հազար ամոթ․․․Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մինչ հետևում եք Փաշինյանի նախընտրական շոուին (պաշտոնանկություններին), աճպարարները հերթական ռևերանսն են անում Թուրքիային։

Փաշինյանը և իր թիմակիցները պետք է պատասխան տան հանրությանը, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ բանակում ծառայող մեր հպարտություն ըմբիշներին՝ Մալխաս Ամոյանին, Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին, Վազգեն Թևանյանին, Վիգեն Նազարյանին, Գևորգ Թադևոսյանին, Մանվել Խնձրցյանին և Կնյազ Իբոյանին արգելել են մասնակցել բանակայինների ընբշամարտի աշխարհի առաջնությանը, որն այսօրվանից մեկնարկում է Երևանում։

Ավելին, շրջանառվող վարկածների համաձայն՝ նման արգելքը թերևս նպատակ ունի թուրք մարզիկներին առավելություն տալ, որպեսզի նրանք մրցաշարի ընթացքում իրենց երկրի դրոշը բարձրացնելու հնարավորություն ստանան։

Իմ ունեցած տեղեկություններով մարզադահլիճում ՀՀ ԶՈՒ զինվորների ու սպաների մեծ ներկայություն է ապահովվելու, հիմա բերում եք, որ Թուրքիայի դրոշ բարձրացնելուց ոտքի կանգնե՞ն։

Այո, սպորտի միջոցով քաղաքական ռևերանսներ անում են, բայց դա արեք այլ կերպ, ոչ թե զինվորական մարզիկների հեղինակության հաշվին։

Եթե ձեզ թվում է, որ Թուրքիային այսպիսի զիջումներով կարելի է կանխել, ապա խիստ սխալվում եք։ Դուք նման որոշումներով միայն վնասում եք մեր երկրի հեղինակությանը և կոտրում մեր մարզիկների ոգին։

Հազար ամոթ»։

Հիշեցնենք, որ երեկ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը հայտարարել էր․ «Բանակային խաղերին միտումնավոր չեն ներկայացնում մեր ուժեղագույն ըմբիշներին, որ Մարզահամերգայինում ծածանվի Թուրքիայի դրոշը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее