Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արթուր Աբրահամը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ Ներքին Չարբախում մարդկանց 70-80 տոկոսը սիրում են Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս սիրում է մարդկանց մեջ մտնել։ Արթուր Աբրահամը սոցիոլոգիական հարցումնե՞ր է արել կամ հանրաքվե, որ վստահ ասում է, թե ներքին չարբախցիների 70-80 տոկոսը սիրում է Նիկոլ Փաշինյանին։ Կարո՞ղ է Արթուր Աբրահամը մարզական կարիերայի ընթացքում լեգենդար Մուհամեդ Ալիի նման գլխին շատ հարվածներ է ստացել, որ բանականությունն արդեն մթագնվել է։ Երևի շատ է հուզվել, որ իր անունը կրող մանկապատանեկան մեծ մարզահամալիրի հիմնարկեք են արել ու շաշ-շաշ խոսել է։ Հայտնիներից մեկն էլ փչացավ»։
***
|
Ակտիվիստ Մանուել Մանուկյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Էս պահից սկսած հայտարարում եմ, որ Արթուրիկը չատլախ լակոտ է ինձ համար, թքած ունեմ սրա վրա, քամակ մտնող, քծնող, Արցախը ուրացածին գովեստի խոսքեր ասող դիշովկա։ Հազարավոր տղերքի արյուն ուրացող մի շակալ։ Մինչև այս պահը հարգել եմ որպես մարզիկ, բայց հիմա ասում եմ, որ սա ևս ինձ համար դավաճան է։ Թե բա՝ կմնա սերունդների համար, սերունդների համար քո այս տեսանույթը և նկարները կմնան, թե ոնց էիր քծնում և Ալիևի չմոյի քամակը մտնում, ով կոնկրետ ինձ ու իմ ընկերներին կռվի ժամանակ ծախեց հողի մեջ։ |


