Մայիսի 4-ին` շաբաթ օրը, Տաշքենդի մոտակայքում` ռուսական դպրոցներից մեկի մոտ, հայտնաբերվել են 12-13 տարեկան տղաների մարմիններ, որոնց երիկամները կտրված հանված են եղել:
Դպրոցականներին առևանգել են նախօրեին: Նախնական տվյալներով անչափահասներին սպանել են դպրոցից հեռու, իսկ հետո նրանց մարմինները տեղափոխել են դպրոցի շենքի մոտ: «newsru.co.il» կայքը, հղում անելով «Fergana.news»-ին, նշում է, որ ըստ Չիրչիկի բնակիչների` քաղաքում տեր ու տնօրինություն են անում ոստիկանական հատուկ ծառայությունները, որոնք «որսում են ում որ պատահի»:
Իսկ մինչ այդ, հանցագործների հետքերը գտնել չի հաջողվում: Չիրչիկն Ուզբեկստանում ձեռք է բերել հանցավորության բարձր մակարդակ ունեցող բնակավայրի անփառունակ համբավ:
Քաղաքացիները քրեական դեպքերը կապում են տեղական ուժային կառույցներում տիրող ամենաթողության հետ:
Աղբյուրը` Փաստինֆո.am