Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք է արձանագրվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կալանավորի՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Մ. Ղ․-ի դին հայտնաբերել են բանտի խցերից մեկում՝ կախված վիճակում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպանություն գործելու նպատակով կախվել է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Ղ․-ն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) հատկանիշներով։


