Այսօր՝ ապրիլի 18-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի տարածքից Աշտարակի ոստիկանություն են բերման ենթարկել մի տղամարդու, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ ինքը Արագածոտնի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչ Վարդան Վարդանյանն է: Ոստիկանները նրան կասկածում են արդեն տևական ժամանակ Արագածոտնի մարզի Կարբի գյուղը «դիվադադար անելու» և ողջ գյուղը սարսափի մեջ պահելու մեջ:
Անգամ գյուղացիներն իրար պատմում են, թե գիշերները գյուղում ուրվական է շրջում:
«Դիվադադար արած ուրվականի» մասին առավել մանրամասն` «ԱՐ» հեռուստաընկերության տեսանյութում: