▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է աղմկահարույց սպանություն կատարողը. նա ձերբակալվել է

Ոստիկանները այսօր՝ նոյեմբերի 10-ին, հայտնաբերել են 34-ամյա քաղաքացուն սպանելու համար կասկածվողին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

 

 

 

 

 

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Երևանի Աբովյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Վարուժան Գյուրջինյանին։

Նա կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 9-ին, Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցում 34-ամյա Սանասար Բարսեղյանին սպանելու համար, որը Երևանի Պոպովի փողոցի բնակիչ էր։

Փաստի առթիվ քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ Վ. Գյուրջինյանը ձերբակալվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее