2015թ օգոստոսի 14-ին` ժամը 16.35-ին, ահազանգ է ստացվել, որ Կապանից հարավ գտնվող Դավիթ-Բեկ բերդի մոտ հայտնաբերվել է կնոջ այրված դիակ:
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն։ Պարզվել է դիակի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակչուհի է, ծնված՝ 1977թ-ին։ Քննությամբ պարզվել է, որ վերջինս հաշվառված է եղել «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում:
Կնոջ դիակը հայտնաբերվել է Դավիթ-Բեկ բերդից 61 մետր հեռավորության վրա` սարալանջին՝ այրվածքներով, գլխի շրջանում` վնասվածք: Նշված սարալանջի խոտածածկն նույնպես ամբողջությամբ այրված է եղել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում պարզելու մահվան պատճառն ու հանգամանքները։
ՀՀ քննչական կոմիտե