Նոյեմբերի 28-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Կարեն Բ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որում կար գումար և նույնականացման քարտ:
Պարզվել է, որ Կարեն Բ.-ն նշված դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 16.30-ին, թիվ 33 երթուղու ավտոբուսի սրահում, 1978 թ. ծնված Շողիկ Ա.-ի պայուսակից:
Կատարվում է հետաքննություն:
Հայտնաբերվեց հերթական գրպանահատը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet