Հայկական «գլամուռը» գրեթե նույնն է, ինչ մոզամբիկյան «գեղասահքը» կամ, ասենք, ուզբեկական «նանո տեխնոլոգիաները»:
Այսպես կոչված «գլամուռնիները», սիրամարգի քայլվածքով և տոնածառին հատուկ պճնվածությամբ, համեմատաբար նոր երևույթ են մեր իրականության մեջ: «Լավ»-ի փոխարեն «լյավ» ասելով, իրար «ջանուլ» անվանելով, սուպերմարկետներից «սալաԾիկներ» և «տոռԾիկներ» գնելով նրանք ողողեցին երևանյան փողոցները՝ շփոթմունքի մեջ թողնելով թե «արմենչիկամոլ» միաբջիջներին և թե´ հասարակության մնացած շերտերին: Իրենց առնվազն նյույորքյան կամ լոնդոնյան առաջադեմ երիտասարդությանը դասելով՝ նրանք այցելում են տարատեսակ անճաշակության տաճարներ, որոնց, չգիտես ինչու, «ակումբներ» են անվանում, որտեղ անորակ տեխնիկայի «դմփ-դմփների» տակ, պառալիչով հիվանդին հատուկ շարժումներ են անում, իսկ մեր որոշ հեռուստաալիքներ էլ էդ խայտառակության մասին պատմող ծրագրեր են հեռարձակում «թրիքոտ» դեմքով, բայց շատ «գլամուռնի» հաղորդավարների մեկնաբանությամբ:
Այսպես կոչված ակումբային կյանքով ապրողների իգական սեռի ներկայացուցիչներին կարելի է դասել երկու կարգի. առաջինը նրանք են, ովքեր հաճախում են տարատեսակ «դմփ-դմփանոցներ», հագնում, այսպես կոչված, «բրենդային» հագուստ, կարդում տարատեսակ մոդայիկ ամսագրեր և իրոք հավատում, թե կազմում են առաջադեմ հասարակության ինչ-որ մասնիկը, և ինչը ավելի ծիծաղելի է՝ իրենց դասում են նորաթուխ «բոմոնդին» կամ, այսպես կոչված, «ոսկե երիտասարդությանը»:
Երկրորդ տեսակը նրանք են, ովքեր անում են էս ամենը, բայց վախվխելով, տանեցիներից թաքցնելով իրենց «առաջադեմ» լինելը և այս ամենը միայն մի բանի համար, որովհետև այսպես կոչված ակումբներում կարելի է «անհետևանք» և «միանգամյա» սեքս ունենալ, ինչը դեռևս նորույթ է մեր հասարակության համար:-
Բայց այս երկու տեսակն էլ ունեն մի կարևոր ընդհանրություն. «գերմանական կինոների» հայտնի սցենարով մի 3-4 տարի ապրելուց հետո և «պապայի ընկերոջ տղայի» ի հայտ գալուն պես նրանք միաձուլված ամբոխով գրոհում են գինեկոլոգիական կաբինետները՝ բաղձալի թաղանթը վերականգնելու ակնկալիքով: Դե իսկ «պրոցեդուրայից» հետո կերպարանափոխված, հլու և հնազանդ դառած շտապում են դառնալ «հայ օջախի պահապան» և «նահապետական արժեքները» քարոզող կին, որը, մոռանալով իր երբեմնի «դմփը-ցմփի» պաշտանմունքը, կաքավին վայել ճղճղան ձայնով «տաշի» է գոռում և սրբորեն պահպանում «կարմիր խնձոր»-ի պաշտամունքը:
Արական սեռի «գլամուռնիները» հիմնականում միատեսակ են լինում, դա է՝ բալերոնին հատուկ տրիկո հիշեցնող շալվարով, սանրվածքը ալյա «Իվան Դուռաչոկ», դե իսկ շարժուձևը ներվային ընձուղտին հատուկ, շատախոս և ինքնահավան: Սրանց կյանքի հիմնական նպատակներն են՝ «սրա-նրա հաշվին մի տեղ գնալ», մեքենայի աուդիո համակարգի մասին գիտելիքների ցուցադրումը, I-phone 4 «բռնելը» և իհարկե տեսահոլովակներում նկարվելը:
Ի՞նչ ասեմ, այս ամենը միգուցե այսքան ծիծաղելի չէր լինի, եթե մերոնք Արամ Ասատրյանի և Ձախ Հարութի քարոզած մշակույթից կտրուկ անցում չանեին «տեկտոնիկին», միգուցե Ջիմի Հենդրիքսից և 60-ականների «սեքս հեղափոխութունի՞ց» է պետք սկսել:
Վահան Մարտիրոսյանի գրառումը
Ֆեյսբուք