«Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին բանաձևը: Բանաձևը 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, նաև աջակցություն է հայտնում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս բանաձևով ԵԽ-ն արձանագրել է նաև ՀՀ ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: «Բանաձևը մեջբերել է նախորդ տարի Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ հայտարարությունը, թե ՀՀ-ն պատրաստ է այնքան մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե ՀՀ-ն կցանկանա ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն: Ողջունելով բանաձևը՝ կարծում եմ, որ այն ՀՀ-ում հանրային քննարկման առարկա պետք է դառնա. սա ևս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը: Պետք է արտահայտեմ ՀՀ կառավարության կամքը՝ շարունակել աշխատանքները՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է Փաշինյանը: |
Հայաստանում պետք է քննարկել ԵՄ անդամակցության թեկնածության հայտ ներկայացնելու հարցը. Փաշինյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet