Դիտեք նաև՝
ԼՈւՐԵՐ․com-ը գրում է. «Հայաստանի ոչ մի հաջողակ տղամարդ չի ցանկացել ընթրել Աննա Հակոբյանի հետ և փաստացի մերժել են վարչապետի տիկնոջ հրապարակային հրավերը։
Կայքի կառավարության աղբյուրն հայտնում է, որ հոկտեմբերի 5-ին արված հրավերից հետո չկա ոչ մի արձագանք կամ հայտ, ուրեմն գործարարներին չի գայթակղել թեկուզ կառավարության հետ մերձենալու, երաշխավորված բիզնես համագործացույուն հեռանկարը, ինչի նախադեպերը կան գործարարներ Արման Սահակյանի և Սամվել Ալեքսանյանի օրինակով։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ Վարչապետի տիկինը հարկադրված է եղել հոկտեմբերի 31-ին նախատեսված ընթրիքի համար փոխել իր մարտավարությունը․ հենց այսօր գործարարներից մեկի օգնությամբ կազմվել է գործարար հայ տղամարդկանց ցուցակ, որոնց վարչական լծակով «բերման կենթարկեն» վարչապետի տիկնոջ հետ ընթրիքին՝ պարտադիր-կամավոր մասնակցության սկզբունքով։
Այսօր Աննա Հակոբյանի գրասենյակում կազմվել են ըստ անվանացանկի 100 հրավիրատոմսեր՝ Աննա Հակոբյանի անունից։
Տեղեկությունն ամբողջովին հաստատեց այսօր Աննա Հակոբյանի ղեկվարած գրասենյակից մեր զանգին պատասխանած աշխատակից Աննա Խալաթյանը։
Գրասենյակի ծրագրերի համակարգող Անահիտ Խալաթյանը չցանկացավ ասել՝ թե ում կողմից և ինչ սկզբունքով են ընտրվել 100 գործարարները և ինչու հենց գործարարներ, ինչու նրանց մեջ չկան պարեկներ, ռեժիսորներ, արտիստներ կամ ուսուցիչներ, ինչու են ընտրվել միայն հենց գործարարները։
Մեր այն հարցին՝ արդյո՞ք ընթրիքին մասնակցելու հայտեր չեն եղել, պատասխանեց․«Ոչ, մինչ այս պահը դեռ ոչ մեկ չի դիմել, չգիտեմ․․ չեմ կարող պատասխանել, հիմա մենք զբաղված ենք հրավիրատոմսերով»։
Միայն գործարարների եք հրավիրում, այո՞, մեր հարցին պատասխանեց վարչապետի տիկնոջ աշխատակցուհին․
«Այո՛, հենց հիմա այդ հարցերով ենք զբաղվում, 100 պլյուս անձի են ուղարկելու դրանք, հույս ունենք, որ գոնե 50-ը կգան և կմասնակցեն ընթրիքին»։
Ով է հոգացել Երևանի թանկարժեք ռեստորաններից մեկը համարվող «Լիվինգսթոն» ռեստորանի ընթրիքի հաշիվը՝ պատասխանեց, որ այդ հաշիվը կփակի Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը՝ հանգանակությունների հաշվին։
Փորձեցինք ճշտել՝ արդյոք իրավունք կա հանգանակություններով Փաշինյանի տիկնոջ հրավիրած ընթրիքի հաշիվ փակել և որն է քաղաքական ենթատեքստն այս ընթրիքի, սակայն տիկինը խուսափեց պատասխանել՝ ընգծելով, որ մամուլի հետ աշատանքները համակարվում են գրավոր հարցումների միջոցով»։