Համացանցում տարածվել է «Զարուհի Փոստանջյան - Մարդու իրավունքների պաշտպան» վերնագրով տեսանյութը, որ ներկայացնում է ԱԺ ընդդիմադիր պատգամավորի պայքարի ու քաղաքական գործունեության կադրերը ՝ խորհրդարանում և փողոցում:
Համացանցի օգտատերերից շատերը իրենց գոհունակությունը հայտնելով Զարուհու Փոստանջյանի գործունեության առիթով , նշում են համացանցում տարածված հումորային այն գրառումը, թե «Հայաստանում մի «տղամարդ» պատգամավոր կա, էն էլ կին է՝ Զարուհի Փոստանջյանը...»:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն առաջադրվել է իբրև ՄԻՊ թեկնածու: