Հայաստանում պետությունը (նեղ իմաստով պետությունը) չի կատարում ինտեգրացիոն ֆունկցիա, խաթարվել է համակարգի կողմնորոշիչային բաղկացուցիչը, բացակայում են հանրային աջակցությունները պետական կուրսին: Առաջացել է մի իրավիճակ, երբ իշխանության մոտ ուժեղանումլ են պոտենցիալ-կամային և ինստրումենտալ-ուժային կոնցեպցիաները, երբ հասարակական հարաբերությունների կարգավորիչ մեխանիզմը պետությունը տեսնում է սեփական կամքի պարտադրման և ուժի կիրառման մեջ: Արդյունքում հասարակությունը դեզինտեգրացվում է և թույլ չի տալիս ձևավորելու սոցիալ-մշակութային հանրույթ՝ սոցիում: Դրա համար էլ շատ սոցիալ-քաղաքական շարժումներ ենթարկվում են տարերային տրանսֆորմացիաների, թերագնահատվում, գերագնահատվում և այլն: Այսպիսով, առաջանում է լեգիտիմության և հանդուրժողականության ճգնաժամ, որը խորանալով ստանում է խրոնիկական բնույթ, հետևաբար, մի կողմից՝ հասարակության մոտ առաջանում է սոցիալ-քաղաքական պերմանենտ բունտի օբյեկտիվ և իշխանության մոտ դրան ռեպրեսիվ լուծում գտնելու սուբյեկտիվ վարքաբանություն: Իշխանությունն աստիճանաբար հեռանում է ռացիոնալիզմից և ապավինում իլյուզիվ որոշումների որոնմանը: Ուստի, իշխանության կողմից պետք է ցուցաբերվի համակարգային-ֆունկցիոնալ մոտեցում՝ իբրև հասարակական հարաբերությունների կարգավորիչ, որը միտված է սոցիալական ինտեգրացիային և կոնֆլիկտների լուծմանը: Պետք է կարգավորեն քաղաքական համակարգի ենթահամակարգերը (նորմատիվային, տնտեսական, գաղափարական), սոցիալական շարժերին ռեֆլեքսային արձագանքներ չպետք է տրվեն, քանի որ այն միշտ հղի է ռեպրեսիայի ռիսկայնությամբ և, ամենակարևորը, որոշումները պետք է բխեն հանրային պահանջմունքներից: Այսպիսին է քաղաքական համակարգի կենսագործունեության դինամիկան, այլ սցենար պարզապես գոյություն չունի, այլ լուծում պարզապես չկա:
Արման Սահակյանի գրառումը
Ֆեյսբուք