Լրագրող Բեթղեհեմ Արաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Միայն հրապարակումների համաձայն՝ 23 օրվա ընթացքում մահացել է 4 ազատազրկված անձ․
20 օր հացադուլի մեջ գտնվող ազատազրկված անձը մահացել է
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 28-ամյա կալանավորը հայտնաբերվել էր կախված վիճակում
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալը սավանով կախվել էր
Դատապարտյալների հիվանդանոցից Հերացու անվան հիվանդանոց տեղափոխված 20-ամյա դատապարտյալը մահացել է։
Տեսնես՝ ովքեր իրենց տեղում չեն։
Մի փոքր դանդաղեցրեք հուժկու բարեփոխումների ընթացքը․․․»,- գրել է նա։