▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանին աջակցած աշխարհահռչակ ռեփերը հայտնվել է սկանդալի կենտրոնում

Շոն Քոմբսն, ով հայտնի է որպես ռեփեր Փի Դիդդի, հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Նա մեղադրվում է մարդկանց թրաֆիքինգի և սեռական ոտնձգության մեջ։

Ամեն ինչ սկսվեց 2023 թվականի նոյեմբերին, երբ Կասանդրա Վենտուրան՝ Կոմբսի նախկին ընկերուհին, առաջին անգամ խոսեց նրա կողմից արված բռնության մասին։

2024 թվականի մայիսին CNN-ը ջախջախիչ հարված հասցրեց Քոմբսի հեղինակությանը։ Հեռուստաալիքը ցուցադրեց 2016 թվականի ցնցող տեսանյութը, որտեղ ռեփերը հյուրանոցում դաժանորեն ծեծում է իր ընկերուհուն:

Նրա դեմ ապացույցներ ի հայտ եկան, երբ  ոստիկանները խուզարկելով Կոմբսի շքեղ առանձնատները, հայտնաբերցին թմրանյութեր, չգրանցված զենքեր և մանկական յուղ:

New NN.ru-ի տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ին Շոն Քոմբսը ձերբակալվել է Նյու Յորքում։ Նրան մեղադրանք է առաջադրվել հանցավոր համայնք ստեղծելու, մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման մեջ։  

Եթե երաժիշտը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերին ռեփերը սատարել է Հայաստանին՝ արցախա-ադրբեջանական պատերազմում՝ գրելով․ «Հայաստանը հարձակման տակ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее