Վերջերս ՀՀ մարզերից մեկում՝ գերեզմանատանը, չափահաս տղամարդը բռնաբարել է անչափահաս տղայի։
Այս մասին գրում է Թերթ.am-ը:
Տղամարդն անչափահասին կանչել է գերեզմանատուն՝ որտեղ հուղարկավորված է իր հայրը, նրան գումար է տվել մոտ 2000 դրամ, և օգտվելով այն հանգամանքից, որ անչափահասը չի գիտակցել, թե ինչ է կատարվում իր հետ և ինչ է պահանջվում իրենից, տղամարդն իր սեռական կարիքները հոգալու համար անչափահասին ստիպել է կատարել սեքսուալ բնույթի գործողություն։
Դեպքի մասին հայտնել են իրավապահներին, տղամարդը կալանավորվել է։