«Մենք ամեն օր արթնանում, քայլում, խոսում, քնում ենք, իսկ հանքարդյունաբերական անքուն շարժիչը շարունակում է աշխատել: Տարին 12 ամիս թունավորվում է մեր հայրենի հողը, ջուրը, օդը... Սա պատերազմ է առանց զենքի: Պատերազմ, որտեղ մենք կրում ենք պարտություն պարտության հետևից, և այս աղետի համար պատասխանատու ենք յուրաքանչյո´ւրս: Մեր անտարբերության, չիմացության ու վախերի պատճառով մենք ամեն օր կորցնում ենք այն, ինչ պետք է ապահովի մեր ու մեր սերունդների անվտանգ և առողջ ապագան հայրենի երկրում: Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս՝ մեզնից յուրաքանչյուրը` զբաղված իր գործով, մոռանում է, որ մի օր կարող է արթնանալ և տեսնել, որ իր տունը վերածվել է ապրելու համար վտանգավոր, անապատացած հողակտորի...»
Միասին լուծումներ գտնելու և ցուցադրություններ կազմակերպելու համար կապվեք Համահայկական բնապահպանական ճակատի, իսկ արտերկրում՝ Հայկական Վերածնունդ - Լոս Անջելես մասնաճյուղի անդամների հետ: Կոնտակտային անձինք՝ Եղիա Ներսեսյան, Լևոն Գալստյան, Աննա Աղլամազյան, Մարիամ Սուխուդյան, Սյուզի Պետրոսյան: