▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի առաջին բորտուղեկցորդուհին օրվա հացը վաստակելու համար աշխատում է տոնավաճառում

Չես էլ կարող պատկերացնել, որ այն անասելի բարի եւ ժպտադեմ կնոջից, ումից հավանաբար գուլպա ես գնել` Հայաստանում առաջին Բոինգ նստողն ու թռչող բորտուղեկցորդուհին է… 

Տիկին Ռոզան Ֆիրդուսի տոնավաճառում հագուստ է վաճառում: Արդեն 15 տարի, տարին 365 անգամ նույն գործողությունն է անում. «բացում» սեղանը, գցում ծածկոցը, խնամքով շարում ապրանքն ու սկսում աշխատանքային օրը: 

Գործն ավելի է դժվարանում ձմռանը, երբ գործին խառնվում է անտանելի ցուրտը:

 Եվ միայն զրույցի ընթացքում է պարզվում, թե ինչքան պատմելու բան ունի նա:

Նրա խենթացնող գեղեցկության կողքով անտարբեր անցնել չի կարողացել անգամ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը եւ նրան դեր է առաջարկել ֆիլմում` մի օր պատահաբար հանդիպելով փողոցում:

Այսօր նա ուղեւորներին չի սովորեցնում փրկվել, ամրագոտի կապել... այլ իր ամենօրյա հացն է վաստակում:

Հենց նա էլ դարձավ իմ երկրորդ ֆիլմի հերոսուհին…

Արթուր Հարությունյան  Սանսեթ

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее