▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը չունի ղեկավարություն, որը ներկայացնում է իր շահերը և իրավունքները․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ես նախաձեռնել եմ փորձեր՝ ի մի բերելու հավաքական պատասխանատվության ներքո մի այլընտրանք, որը հիմնված չէ մի փրկչի վրա, ներառական է՝ թե՛ մասնագիտական, թե քաղաքական, թե գաղափարախոսական առումներով․․․ Մեզ պետք են անհատներ, որոնք ենթակա են հավաքական պատասխանատվության, և առաջին հերթին՝ ժողովրդի վերահսկողության։ Մենք մինչև հիմա այդ բանաձևը չենք գտել, բայց դա պիտի անենք շատ շուտ՝ լինի ընտրական, թե ընտրությունից դուրս, հերթական, արտահերթ՝ կարևոր չէ։ Մենք պիտի ներքուստ փոխվենք, այդ փոփոխությունը լինի յուրաքանչյուր անհատի, քաղաքական ուժի, քաղաքացիական վերաբերմունքի մեջ»,- ԱրմԼուր․am-ին տված հարցազրույցում նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ առանձին իրավաբաններ, քաղաքացիական հասարակությունը, միջազգային հանրության մեջ գործող այս կամ այն կառույց, Ֆրանսիայի նախագահը․․․ և առանձին վերցրած՝ գործիչներ, իրավագետներ, մարդու իրավունքների պաշտպաններ, շատ ավելի բարձր դիրքով և անկեղծությամբ են պաշտպանում Հայաստանի նվազագույն կենսական շահը, քան նրանք, ովքեր կոչված են դա անելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее