▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան-Էստոնիա խաղին Մխիթարյանի հրավերով ներկա էին ապրիլյան պատերազմի մասնակիցները

Հայաստան-Էստոնիա ֆուտբոլային հանդիպմանը հանդիսատեսի շարքում են եղել նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորները: Նրանք ներկա են եղել՝ Հենրիխ Մխիթարյանի հրավերով ու այսուհետ կներկայանան բոլոր խաղերին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը.

«Ապրես Հենո ջան !!!
Հայաստան- Էստոնիա խաղի հատուկ հյուրերը մեր Զինվորներն են:
Տղաներն այսուհետ ներկա կլինեն Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին!!!
Հատուկ շնորհակալություն մեր Ֆուտբոլի ֆեդերացիային!!!»

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее