▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ տղայի և ռուս աղջկա սերը պսակվեց «նռան» հարսանիքով

Wedding.am-ը գրում է. Էլ ինչ հայկականություն՝ առանց դրա ամենավառ խորհրդանիշի՝ նուռի: Հենց այդպես էլ ծնվեց Արսեն և Դաշա զույգի հարսանեկան թեմատիկայի գաղափարը:

«Մինչ ամուսնության առաջարկը ես արդեն եղել էի սիրելիիս հայրենիքում՝ Հայաստանում… և ահավոր շատ սիրեցի այդ միրգը: Նռան գինի, նռան տեսքով սպասք… այդ ամենը մենք իրականություն դարձրեցինք մեր հարսանիքին: Հարսանիքի ձևավորման հիմնական մոտիվները դարձան նռան ծառը և երկու գույն՝ մուգ կարմիրը և փիրուզագույնը:

Շատ մանրուքներ մենք պատրաստել ենք մեր ձեռքով, որոշներն էլ բերել ենք Հայաստանից: Իսկ քաղցրավենիքը տնական էր՝ անչափ համեղ Նապոլեոնն էր՝ թխված Արսենի հորաքրոջ ձեռքով»,- իրենց հարսանիքի մասին պատմում է «հարսնացուն հյուսիսից» Դաշան:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее