Համացանցի հայ օգտատերերը շարունակում են ակտիվորեն քննարկել Դանիայի արքայադստեր լուսանկարը. հիշեցնենք՝ նա հեծանիվով, ձմեռային եղանակին, իր զավակներին տանում է դպրոց:
Հայ օգտատերերը՝ Հայաստանի պաշտոնյաներին ու օլիգարխներին խորհուրդ են տալիս օրինակ վերցնել Դանիայի արքայադուստր Մերիից:
«Դանիայի արքայադուստր Մերին դպրոց է տանում իր երկվորյակներին: Խայտառակություն, հեծանիվի սայլակը մի կարգին մթնեցված ապակի էլ չունի, էլ չասած, որ առանց թիկնազորի և ուղեկցող ջիպերի»,- այս առիթով գրել է ռեժիսոր Արայիկ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում: