Wedding.am-ը գրում է. Այն, որ համայն աշխարհում մենք ունենք սփռված բազմաթիվ տաղանդավոր ազգակիցներ, վաղուց արդեն ոչ միայն գաղտնիք չէ, այլև նույնիսկ օրինաչափություն է դարձել, սակայն առավել զարմացնող և ոգևորիչ է մեր` հայերիս, գրեթե բոլոր ոլորտներում ներկայացված լինելն ու յուրահատուկ տաղանդով առանձնանալը:
Wedding.am-ը իր ընթերցողների համար յուրահատուկ անակնկալ է պատրաստել և ներկայացնում է հայ լուսանկարչուհի Աննա Աթայանին, ով չնայած շատ երիտասարդ տարիքին, արդեն կարողացել է հարսանեկան իր լուսանկարներով գրավել, այո, այո, ամբողջ աշխարհի ուշադրությունը և սերը, քանի որ, ինչպես հենց ինքն է ասում, նրա լուսանկարներում չես տեսնի շաբլոն դարձած, անբնական դիրքեր, և ամեն ինչ արվում է իրական զգացմունքները հավերժացնելու համար: Աննան ծնվել և մեծացել է Ռուսաստանում, և այժմ իր ստեղծագործական գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում: