▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ կինը գաղտնի տեսաձայնագրել է իր և զուգընկերոջ սեռական ակտն ու տարածել

PastInfo-ն գրում է. Նախկինում խուլիգանության և ծեծի համար դատապարտված Նունեն այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել՝ պոռնկագրական  բնույթի նյութ տարածելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Նունեն իր կողմից վարձակալած բնակարանում, առանց իր զուգընկերոջ իմացության, տեսախցիկը գաղտնի տեղադրել է հեռուստացույցի մոտ և տեսաձայնագրելու միջոցով պատրաստրել պոռնոգրաֆիկ տեսանյութ՝ իրենց սեռական ակտի մասին, որն էլ սկավառակների վրա զետեղելով՝ տարածել է զուգընկերոջը վարկաբեկելու նպատակով։

Նունենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее