PastInfo-ն գրում է. Իրանի քաղաքացի 62-ամյա տղամարդը դիմել է հայ իրավապահներին ու հայտնել, որ անցյալ տարի աշնանը Նատաշա անունով ներկայացած բրոքերից Երևանի «Գլենդել Հիլզ» թաղամասում գտնվող շենքերից մեկի 11-րդ հարկում` 60 ԱՄՆ դոլար օրավճարով բնակարան է վարձել:
Որոշ ժամանակ անց գումարային խնդիրների պատճառով չի կարողացել վճարել բնակարանի վարձը, ինչի համար Նատաշան հենց այդ վարձակալած բնակարանում ծեծի է ենթարկել իրեն, պատառաքաղով հարվածներ հասցրել կրծքավանդակի շրջանում, և բնակարանի դուռը դրսից փակելով իրանցու վրա հեռացել է` 6 օր նրան պահելով պատանդի կարգավիճակում և պահանջելով մարել պարտքը:
Իրանցին հայտնել է նաև, որ բացի Նատաշայից իրեն ծեծի է ենթարկել նրա հետ հիշյալ բնակարան եկած մեկ այլ իրանցի տղամարդ` սպառնալով վարձը չտալու դեպքում պատուհանից ցած նետել: