Աթլետիկայի Հայաստանի հավաքականի ավտոբուսը շրջվել է Թուրքիայում:
Մի քանի հայ մարզիկներ եւ մարզիչներ թեթեւ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հայ մարզիկները վերադառնում էին փետրվարի 23-ին Ստամբուլում ավարտված Բալկանյան երկրների առաջնությունից:
Վթարի ենթարկված ավտոբուսում եղել են 14 մարզիկներ, մարզիչներ, մարզաձեւի ներկայացուցիչներ: Շտապօգնության մեքենայով նրանց հասցրել են մոտակա հիվանդանոց եւ ցուցաբերել առաջին բուժօգնություն:
Տեղեկությունն ու լուսանկարները Նյուզ.am Sport-ին տրամադրել է ՃՏՊ-ի ականատեսներից մեկը: