Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Հաղթանակ» կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, նկատվել է դի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարները պատգարակի օգնությամբ կիրճից դուրս են բերել 1997 թ. ծնված Ա. Մ.-ի դին և հանձնել 1-03 ծառայության աշխատակիցներին: