Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ դեկտեմբերի 22-ին Հաղթանակ զբոսայգու բարձունքից ցած նետված երիտասարդ աղջկա գործով:
Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր` ժամը 15.30-ի սահմաններում, մոտ 20 տարեկան քաղաքացին Երևանի Սարալանջի պողոտայում` «Արագիլ» ռեստորանի մոտակայքում, փորձում է ինքնասպան լինել: Ավելի ուշ, աղջիկը իրեն նետել էր բարձունքից:
Դեպքի վայր ժամանած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները շտապօգնության բրիգադի հետ Սարալանջի ժայռաբեկորների տակ ընկած աղջկան պատգարակով տեղափոխել էին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Դեպքի հետ կապված մանրամասներ է հաղորդում shamshyan.com կայքն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ այդ աղջիկը Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ 19-ամյա Ջեմա Բ.-ն է: