▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդավարն ազատվել է աշխատանքից՝ եթերում Միշել Օբամային կապիկի նմանեցնելու համար

Ամերիկյան «Univision» ընկերությունն աշխատանքից ազատել է հայտնի հաղորդավար Ռոդներ Ֆիգերոային այն բանից հետո, երբ նա ԱՄՆ առաջին տիկնոջը՝ Միշել Օբամային, համեմատել է «Կապիկների մոլորակը» ֆիլմի «հերոսներից» մեկի հետ:

Հաղորդավարը եթերում անհաջող կատակել է, երբ իր հյուրերի հետ միասին քննարկել մի տեսանյութ, որում մի դիմահարդար հատուկ նյութերի օգնությամբ կապիկներին նմանեցրել է հայտնի մարդկանց, այդ թվում՝ Միշել Օբամային:

«Ահա նայեք: Ձեզ հայտնի է, որ Միշել Օբաման նման է «Կապիկների մոլորակը» ֆիլմի «հերոսուհուն»: Չէ որ սա իրականություն է»:

Այս հայտարարությունից անմիջապես հետո հաղորդավարին սկսել են մեղադրել ռասիզմի մեջ: «Univision» ընկերությունն էլ իր հերթին հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ քննադատում է Ռոդների այդ մեկնաբանությունը: Ինչպես հաղորդել է ընկերության ներկայացուցիչներից մեկը, հաղորդավարի նման տեսակետը բոլորովին չի համընկնում իրենց հայացքներին, և որ Ռոդներն ազատվել է աշխատանքից եթերից անմիջապես հետո:

Նշենք, որ անձամբ Ռոդներ Ֆիգերոան որոշ ժամանակ հետո նամակ է ուղարկել Միշել Օբամային, որում նշված է եղել, որ ինքն ամենևին էլ միտում չի ունեցել վիրավորելու նրան և որ իր կարծիքը վերաբերել է միայն դիմահարդարի աշխատանքին:

Տեղեկացնենք, որ հաղորդավար Ռոդներ Ֆիգերոան տվյալ ընկերությունում աշխատել է ավելի քան 17 տարի և արժանացել Emmy մրցանակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее