Լրագրող Անուշ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուրեմն՝ մեզ՝ հայ լրագրողներիս արգելում էին Սև լճից մինչև Ներքին Հանդ նկարահանումներ անել կամ դրանք պետք է ԱԱԾ-ի խիստ թույլտվությամբ լինեին։
Հիմա «նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ–ների այց ՀՀ»։
Հավանաբար թուրք լրագրողներին կտանեն Գորիս-Կապան միջպետական ճանապարհ, որ նրանք հպարտանան իրենց թուրք ուժայիններով, որոնք ՆԱՏՕ-ական աքսեսուրաներով, գլուխները բարձր կանգնած են հայի տան առջև։
Հավանաբար կտանեն Սև լիճ, որ հպարտանան՝ ընդամենը մի կորիդորի հատված են թողել հայերին։
Հավանաբար կտանեն Կոռնիձորի անցակետ ու կպատմեն, որ ադրբեջանցի եղբայրները անցակետից առևանգել են Վագիֆ Խաչատրյանին, հիամ էլ ՝ դատում են Բաքվում։
Ու թուրք լրագրողների ռեպորտաժը, հավանաբար, կսկսվի այսպես․ «ադրբեջանական SOCAR-ի լույսերն ընկնում են որոտանցի Ք․-ի աչքերին, որ որդի է կորցրել 44-օրյա պատերազմում։
«Մենք մեր վերջին խոսքը դեռ չենք ասել անարգ թշնամուն, և այդ խոսքը պիտի լինի Հաղթական»․ Բագրատ Սրբազան»
Դիտեք նաև՝