▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հավանաբար դեռ չես հասունացել»․ Լրագրողը՝ Հովհաննես Դավթյանին

Լրագրող Հայկուշ Նազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Այս վերջերս իմ մտերիմներից մեկը զանգահարեց և ասաց,որ շոումեն Հովհաննես Դավթյանն էր ԱՄՆ֊ում,բայց ուշ է տեղեկացել,որ մասնակցեինք։Գիտեր,որ ես հավանում եմ նրա ելույթները։

Քանի որ Հովհաննես Դավթյանն իմ օգտատերերից էր,ես էլ որոշեցի նամակով դիմել նրան,թե մեկ էլ ե՞րբ է այստեղ ժամանելու։

Պարզ երևում էր,որ մեր Հովհաննեսը ընթերցել էր,բայց նպատակահարմար չէր գտել պատասխանելու,ինչու՞, չգիտեմ։

Սիրելիս,դա ընդամենը էթիկայի հարց էր,դու պարտավոր ես ու պետք է հարգես քեզ գնահատողներին,քո հանդիսատեսին,չտառապես աստղային հիվանդությամբ,ինչպես շատերը։Դա քեզ հաստատ,իմ տարիների փորձից եմ ասում,լավ բան ու հաջողություն չի բերի,քավ լիցի։

Հետո էլ,սիրելիս,մեծերի ասույթներից մի բան եմ ուզում հիշեցնել,սրանք իմ հորդորները չեն,այլ Յոհան Շիլլերի,որ պարզությունն ու պատասխանատվությունը հասունության և մեծության արդյունք են։

Այնպես որ,հավանաբար դեռ չես հասունացել,դրա ժամանակն էլ կգա,համոզված եմ։

Իսկ ավել պակասի համար,կներես,ջանս»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее