Վերին Լարսի անցակետում խայտառակ վիճակ է․ հարյուրավոր հայեր օրեր շարունակ նույն կետում կանգնած սպասում են, որ կարողանան գալ դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է «Մեդիահաբ»-ը։ Նա տեղեկացրել է, որ իրենց հետ կանայք, երեխաներ կան։ «Երեկ երկու երեխայի տարել են հիվանդանոց, մրսել, հիվանդացել են։ Մենք էլ չգիտենք՝ ինչ անել։ Որևէ արձագանք Հայաստանից չկա։ Կցորդն էլ չի կապվել մեզ հետ։ Չգիտենք՝ ինչ անել»,- նշել է նա։ Քաղաքացին պատմել է, որ անգամ զուգարանից օգտվելու հնարավորությունից են շուտով զրկվելու, քանի որ դրա համար էլ պիտի վճարեն, սակայն արդեն գումար չունեն։ «Ու մեզ ուղղակի նյարդայնացնում է, որ հայկական կողմը հայտարարում է, թե Լարսը բաց է, խնդիր չկա։ Մեր հարազատներն էլ զանգում են, զարմանում, թե ոնց չենք հասնում, եթե պաշտոնապես հայտարարվում է, որ ճանապարհը բաց է»,- նշեց մեր զրուցակիցը։ Նա տեղեկացրեց՝ այս պահին էլ է ձյուն տեղում, և իրենց ասում են, որ եղանակային անոմալ պայմաններից ելնելով, իրենք ուղղակի պիտի սպասեն։ |
Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հիվանդանոց տեղափոխել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet