▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսնացուների տոնավաճառ, որտեղ անապահով աղջիկները փնտրում են հարուստ ամուսին

Wedding.am-ը գրում է. Տասնյակ երիտասարդ բուլղարացի կանայք հավաքվել էին հարսնացուների շուկայում, որտեղ աղքատ ընտանիքները հույս ունեն իրենց դեռատի աղջիկներին բարեհաջող կերպով ամուսնացնելու: Հավանական հարսնացուները հագնվում են ճչացող կերպով, կրում են կարճ կիսաշրջազգեստներ, բարձր կրունկով կոշիկներ, ներկայանում են առատ դիմահարդարմամբ և կրում են կեղծ զարդեր:

Հարսնացուների տոնավաճառը կազմակերպվում է տարին 4 անգամ՝ գարնանը և ամռանը՝ կրոնական տոնակատարությունների ժամանակ: 

Հարսնացուների տոնավաճառը սերունդների պատմություն ունի: Ժամանակին այն տեղի էր ունենում բաց երկնքի տակ, մի փոքրիկ գյուղում, որտեղ հարսնացուներին կանգնեցնում էին մի փոքրիկ բեմի վրա և փեսացուները զննում էին նրանց: Այժմ այդ տոնավաճառը կազմակերպվում է քաղաքում, որպեսզի խուսափեն գյուղերում ստեղծված պատկերից. այն է գյուղացիների և ձիերի անհամար կուտակում:

Եթե երիտասարդները համակրում են միմյանց, սկսվում է ընտանիքների միջև ֆինանսական հարցերի շուրջ բանակցությունները, քանի որ երիտասարդ տղայի ընտանիքը պետք է լավ գին վճարի:

Առավել մանրամասն ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее