Էն ո՞վ էր ասում, թե սուգ ա.... Էսօր վերջապես ականջովս ընկան ստեփանավանյան ժողովրդի կարծիքները մաքսային միություն մտնելու թեմայով։ Հարևանս ասում ա՝ ասում են անցնելու ենք ռուբլու, լավ կլնի, էլի, մի քիչ վիճակներս կլավանա։ Էն մի հարևանիս մարդն ու տղան էլ խոպանում են, ասում ա՝ զանգեցին, կոնյակ էին բացել, նշում էին, ասին՝ էն որ երեք ամիսը մեկ պետ ա հատենք Ռուսաստանի սահմանը, որ նորից ժամանակավոր գրանցում ստանանք, էդ կվերանա, ազատ կգնանք-կգանք։ Ավելի ճիշտ՝ կգնանք-կմնանք։ Ասում ա՝ ասում են ապրելու ենք առաջվա պես, ոնց որ սովետում, մի երկիր ենք լինելու... Հետո տեսնելով տխրությունս ու վերագրելով դա թերահավատությանս՝ ասում ա՝ գազի գինը որ հաստատ կիջնի... Լավ կըլնի, ասում ա, ռուսաստանի հայերը տոնում են, ձերոնք էլ են ընդեղ, էլի, իրանց համար որ լավ լինի, մեզ բոլորիս համար էլ լավ կլինի։ Ասում եմ՝ բա անկախությունը... Թե՝ ո՞ւմ ա պետք սենց անկախությունը... Ո՞ւր ա, թե շուտ մտնենք էդ միություն, գոնե արագացնեն մի քիչ...
ՀԳ- Լեոյի «Անցյալից»-ը կարդալիս ինձ ամենաշատը զարմացրել էր ոչ թե հայ քաղաքական գործիչների ապաշնորհության աստիճանը, այլ շատ տաղանդավոր Լեոյի անձնական եզրահանգումը, թե Հայաստանը պատրաստ չէր անկախ պետություն լինելու։ էսօր, էդ խոսակցությունները լսելիս ակամայից հիշեցի էդ զարմանքս։
Ֆեյսբուք