Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ռուսական սերիալները սովորաբար իրավական խորհրդատուներ են ունենում ՝ եթե այն դետեկտիվի տարրեր է պարունակում: Սակայն «Հարազատ թշնամի» հայկական բազմաչարչար սերիալում, ամենայն հավանականությամբ ՝այդ հաստիքը չի եղել: Այս եզրակացության կարելի է գալ, տեսնելով, թե ինչպես է ժամանակ առ ժամանակ ոստիկանապետի որդին հոխորտում կնոջ վրա, թե «էրեխուն ձեռիցդ կառնեմ»:
Ու, չնայած այս առթիվ մայրը նրան դիտողություն արեց, որ դատարանը երեխան մորն է հատկացնում /դա էլ այն բանից հետո, երբ համացանցում այդ առթիվ դիտողություն հայտնվեց/, սակայն անգամ վերջին սերիալներում Սպո կոչեցյալը համառորեն շարունակում է կնոջն ահաբեկել, նա էլ սարսափահար լալիս է այն մտքից, որ երեխային կարող են զրկել իրենից:
Ու գիտե՞ք, սա ոնց որ կանանց իրավունքների դեմ հակաքարոզչություն լինի. տեսեք հա՜ , կնանիք, ձեզ խելոք պահեք, թե չէ ամուսիններիդ էրեխեն ձեռներիցդ կառնեն: Տո խելոքներ, եթե երեխայի մայրն անբարոյական կամ հարբեցող չէ, էդ ո՞նց եք ձեռքից առնելու: Ու այնպես էլ հանգիստ է ասում մեծ բռնակալը՝ «Էրեխուս կառնեմ ՝ կեթամ երկրից», կարծես խոսքն ինչ-որ ապրանքի է վերաբերվում: Հետո էլ զարմանում են, որ մեր երկրում կանանց նկատմամբ բռնություններն ավելանում են. բա ի՞նչ եք ուզում, ֆիլմերում անընդհատ դա են քարոզում: