ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցումը» պետք է որոշ քաղաքական գործիչների՝ նյարդերը հանգստացնելու համար: Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: «Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցումը» պետք է որոշ քաղաքական գործիչների՝ նյարդերը հանգստացնելու և այդ կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում իրենց անվտանգության վրա հանգիստ աշխատելու համար»,- նշել է նա՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցման» վերաբերյալ: *** ՀԱՊԿ քարտուղարությանը Երևանի անդամակցության դադարեցման մասին որևէ դիմում չի ստացվել: Այս մասին РИА Новости-ին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից: «ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությամբ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին չմասնակցելը»,- հայտնել է քարտուղարությունը: |
«ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության սառեցումը պետք է որոշ գործիչների՝ նյարդերը հանգստացնելու համար». Պետդումա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet